-
16.01.2017|
11:55
Լեհաստանի ղեկավարները ողջունել են իրենց երկրում ԱՄՆ զորամիավորման տեղակայումը և ներկա են գտնվել զինծառայողների ժամանմանը: Ի պատասխան ՈՒկրաինայում Ռուսաստանի գործողությունների՝ 3 500 ամերիկացի զինծառայողներ, որպես ՆԱՏՕ-ի խմբավորում, հերթագայության կարգով տեղակայվում են Արևելյան Եվրոպայում:
-
15.01.2017|
16:39
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 350 կրակոց:
-
14.01.2017|
17:33
Մեքսիկայի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում դեսպան Կառլոս Սադա Սոլանան պարտականությունները կկատարի մինչև հունվարի 23-ը, որից հետո նրան կփոխարինի Մեքսիկայի փոխարտգործնախարար Հերոնիմո Գուտիերես Ֆերնանդեսը: Նա Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի կառավարիչն է: Գուտիերես Ֆերնանդեսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱՄՆ իշխանությունների և Մեքսիկայի սենատի կողմից:
-
14.01.2017|
17:28
Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 500 կրակոց:
-
14.01.2017|
17:26
Պատժամիջոցների կասեցումից հետո Իրանի պատվիրած օդանավերից առաջինը վայրէջք կատարեց Թեհրանի օդանավակայանում։ Անցած տարվա հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն արևմտյան երկրներում 200 օդանավ է պատվիրել:
-
12.01.2017|
12:02
ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետևանքներից, որն իրականացնում է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ՝ ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
-
11.01.2017|
17:06
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 900 կրակոց:
-
10.01.2017|
12:29
Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 500 կրակոց:
-
09.01.2017|
18:35
ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
-
09.01.2017|
14:48
Իրաքի հատուկ ուժերը, «Իսլամական պետության» կողմից Մոսուլը գրավելուց հետո առաջին անգամ հասել են քաղաքով հոսող Տիգրիս գետի արևելյան ափին: